ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղազախստանի նախագահը առաջին պետական այցը կկատարի Թուրքիա

РИА Новости

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մայիսի 10-11-ն առաջին պետական այցը կկատարի Թուրքիա, հայտնում է Panorama-ն՝ հղում անելով այլ աղբյուրների: Անկարայում ընթացող բանակցություններում նախատեսվում է համակողմանիորեն դիտարկել երկու երկրների հարաբերությունները, որոնք ունեն ռազմավարական գործընկերության բնույթ, և քայլեր կատարել դրա ընդլայնման ուղղությամբ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Թուրքիայի նախագահի տեղեկատվության վարչությունը։

Բանակցությունների ընթացքում կքննարկվեն զբոսաշրջության, կրթության, մշակույթի և առևտրի ոլորտներում երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ամրապնդման հարցեր։ Դրանց արդյունքների հիման վրա նախատեսվում է ստորագրել մի շարք համաձայնագրեր և արձանագրություններ։

TRT հեռուստաալիքի տեղեկություններով՝ պետությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի, այդ թվում՝ ուկրաինական ճգնաժամի շուրջ։

Հեռուստաընկերությունը հիշեցնում է, որ այս տարի լրանում է Ղազախստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    29 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: