ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան

Լևոն Արոնյանի հեռանալը մեծ կորուստ էր։ Նա ինձ վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ:

Այս մասին մայիսի 14-ին Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է NEWS.am։

Մայիսի 14-ին ՀՇՖ կոնֆերանսում Սերժ Սարգսյանը վերընտրվեց ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:

Քվեարկությանը մասնակցեցին կոնֆերանսին ներկա 108 պատվիրակները: Գործող նախագահն ընտրվեց ձայների մեծամասնությամբ՝ 107 կողմ, 1 ձեռնպահ:

ՀՇՖ նախագահի խոսքով, դժվար է առաջիկայում ակնկալել այնպիսի հաջողություններ, որոնք եղել են նախկինում։

«Հավաստիացնում եմ, որ մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանում շարունակի զարգանալ շախմատը։ Իհարկե, դժվար է ակնկալել այնպիսի հաջողություններ, որոնք մենք ունեցանք նախկինում։ Սա ընդամենը կարծիք է, և ես շատ ուրախ կլինեմ, որ այս կարծիքը չիրականանա, այլ հակառակը լինի։

Ես ուզում եմ, որ մեր երիտասարդները կարողանան համալրել ազգային հավաքականները, նաև անհատապես մեծ հաջողությունների հասնեն։ Այսպես սկեպտիկ եմ խոսում, որովհետև շախմատային կյանքում երկու մեծ կորուստ ենք ունեցել։ Մեծ կորուստ է Լևոն Արոնյանի տեղափոխվելն այլ հավաքական, թեև նա միշտ մնում է մեր հավաքականի բարեկամը։ Նա ինձ վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ:

Մյուս կորուստը Արշակ Պետրոսյանի հեռանալն է։ Նա համարում է, որ այլևս չի կարող մեծ օժանդակություն տալ հավաքականին այնպես, ինչպետ նախկինում։ Այս տեսանկյունից մենք հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնում ենք Արման Փաշիկյանին»,- ասաց Սերժ Սարգսյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: