ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ դեսպանն այցելել է Սյունիքի «Տեղ», «Պարույր Սևակ» սահմանային անցակետեր և Մեղրիի սահմանապահ ջոկատ

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է ՀՀ Սյունիքի մարզ, հայտնում է NEWS.am-ը՝ վկայակոչելով դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Կոպիրկինը Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավարության ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամների հիշատակին, ովքեր 2020 թվականին զոհվել են Երասխ բնակավայրի մոտ՝ մարտական առաջադրանք կատարելիս։

Դեսպանն այցելել է նաև Հայաստանի սահմանի «Տեղ» և «Պարույր Սևակ» սահմանակետեր, որտեղ հանդիպել է ռուս սահմանապահների հետ, ծանոթացել նրանց առօրյա և մարտական պատրաստության աշխատանքների առանձնահատկություններին։

Կապան քաղաքում Կոպիրկինին դիմավորել են քաղաքապետարանի ներկայացուցիչները, ովքեր քաղաքի բնակիչների անունից շնորհակալություն են հայտնել Ռուսաստանին սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանն աջակցելու համար, նաև տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար։

Դեսպանն այցելել է նաև Կապանի օդանավակայանի մոտ տեղակայված ռուս սահմանապահների դիրք։ Մեղրու սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Ա.Վ.Բուրշտինը դիվանագիտական առաքելության ղեկավարին ներկայացրել է Հայաստանի սահմանի այս հատվածում զարգացող օպերատիվ իրավիճակի առանձնահատկությունները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: