ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թբիլիսիի փոխքաղաքապետին մահացած են գտել

Թբիլիսիի փոխքաղաքապետ Իլյա Էլոշվիլիին մահացած են գտել սեփական տանը, մահվան պատճառը պարզվում է, գրում է «Նովոստի Գրուզիան»։
Վրաստանի ՆԳՆ-ից հայտնում են, որ քրեական գործ է հարուցվել այդ երկրի Քրեական օրենսգրքի 115 հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը։ Այս հոդվածով գործը հարուցվում է, քանի դեռ չի պարզվել մահվան ստույգ պատճառը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ տեղում մի քանի ժամ է, Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցներ։ Դին դեռ փորձաքննության չի ուղարկվել։
Էլոշվիլին Թբիլիսիի ներկայիս քաղաքապետ Կախա Կալաձեի թիմում է ավելի քան մեկ տասնամյակ։ Նա Թբիլիսիի փոխքաղաքապետ է դարձել 2021 թվականից, մինչ այդ զբաղեցրել է էներգետիկայի փոխնախարարի պաշտոնը։
Իլյա Էլոշվիլին 47 տարեկան է, ամուսնացած է, ունի երկու երեխա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: