ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արման Թաթոյանի նկատմամբ քաղաքացիներն ունեն 81% վստահություն. նոր հետազոտության արդյունքներ

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամը ներկայացրել է «Կովկասյան բարոմետր» 2021թ. հետազոտությունը, որի արդյունքներով ևս Արման Թաթոյանն ունի բարձր վարկանիշ քաղաքացիների շրջանում։

Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամանակահատվածում անցկացված հարցման (2021թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2022թ. փետրվարի 4-ը) արդյունքներով՝ Արման Թաթոյանին վստահում է քաղաքացիների 81%-ը, չեզոք է վերաբերվում (ոչ վստահում, ոչ էլ չի վստահում) 9%, չի վստահում 7%-ը, չգիտի 2%-ը:

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնն անցկացրել է նաև Հայաստանի բնակիչների կարծիքի ուսումնասիրություն այն մասին, թե ո՞ր հաստատություններին են առավել վստահելի համարում:

17 ինստիտուտների թվում, ըստ քաղաքացիների վստահության, առաջին տեղում է Մարդու իրավունքների պաշտպանը (Օմբուդսմենը):

Ըստ այս բաժնի՝ Արման Թաթոյանին լիովին վստահում է քաղաքացիների 61,2 %-ը, ավելի շուտ վստահում է 21,4%-ը, ոչ վստահում, ոչ էչ էլ չի վստահում 6,7%-ը, ավելի շուտ չի վստահում 3,8%-ը և ընդհանրապես չի վստահում 6,9%-ը:

Հիշեցնենք, որ Արման Թաթոյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում պաշտոնավարել է 2016թ. փետրվարի 23-ից մինչև 2022թ. փետրվարի 23-ը, իսկ «Կովկասյան բարոմետր» (ԿԲ) 2021թ. հետազոտությունն ընդգրկում է մինչև 2022 փետրվարի 4-ի ժամանակահատվածը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    19 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    20°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: