ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախ է վերադարձվել Բերձորի բնակիչը, որը հունիսի 1-ին մոլորվել և ադրբեջանական կողմում էր հայտնվել

Հունիսի 1-ին  ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել  Բերձոր քաղաքի 69-ամյա բնակիչ Ա.Ա.-ի անհայտ կորելու մասին:

Այս մասին տեղեկացնում են  ԱՀ ՆԳ նախարարությունից։

Ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի և ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի ծառայողների համատեղ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս մոլորվել և հայտնվել է ադրբեջանական կողմում:

Խաղաղապահների միջնորդությամբ տարված բանակցությունների արդյունքում, հունիսի 9-ին ժամը 12:00-ի սահմաններում, Ա.Ա.-ն փոխանցվել է ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողներին:

Հանգամանքները պարզվում են:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    12 C°
     
    22°  13° 
    05.05.2024
    21°  11° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: