ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավարը նշել է երկրի՝ ՆԱՏՕ մտնելու ժամկետները

EPA/Vostock-photo

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն կանխատեսում է, որ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այս տարվա աշունից շուտ տեղի չի ունենա, հայտնում է NEWS.am-ը:

«Մենք հուսով ենք, որ երեքշաբթի Բրյուսելում կստորագրենք անդամակցության արձանագրությունը, սակայն 30 ազգային խորհրդարաններում վավերացման գործընթացն ավելի երկար կտևի»,- ասել է նա El Mundo-ին տված հարցազրույցում։

Նախարարը հավելել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Սենատն արդեն սկսել է վավերացման գործընթացը, սակայն ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրների խորհրդարաններն ամռանը կդադարեցնեն իրենց գործունեությունը և կվերսկսեն այն աշնանը։

Նրա խոսքով՝ երբ Ֆինլանդիան ազգային մակարդակով դաշինքին միանալու որոշում կայացրեց, իր մտադրությունների մասին ծանուցեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Նա (Պուտինը) պատասխանեց, որ դա սխալ էր, քանի որ Ռուսաստանը վտանգ չի ներկայացնում Ֆինլանդիայի համար։ Մենք նրան ասացինք, որ դա մեր որոշումն է, և մենք ենք պատասխանատու դրա համար»,- հավելել է Հաավիստոն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: