Ստեփանակերտում տեղի է ունեցել ԱՀ ԱԳ նախարարության՝ «Արցախյան հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» գրքի շնորհանդեսը
Հուլիսի 6-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հեղինակած՝ «Արցախյան հիմնախնդիրը և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունը» գրքի շնորհանդեսը:
ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը բացման խոսքում նշել է, որ աշխատությունում ներկայացված է Արցախի Հանրապետության ընդհանրական տեսլականը երկրի արտաքին քաղաքականության և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։
«Գիրքը նախատեսված է օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչների, լրագրողների, գիտակրթական շրջանակների համար»,- ասել է Դավիթ Բաբայանը։
Արտաքին գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ գիրքը կհրատարակվի ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներով՝ այն ավելի լայն շրջանակների հասանելի դարձնելու համար։
Իր ելույթում նախաձեռնության կարևորությունն է ընդգծել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ նշելով, որ ձեռնարկը օգտակար կլինի երիտասարդ քաղաքագետների, իսկ հետագայում նաև՝ ձևավորվելիք Երիտասարդական խորհրդարանի անդամների համար։
ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, շնորհավորելով ԱԳՆ աշխատակազմին գրքի լույսընծայման կապակցությամբ, շեշտել է, որ աշխատությունը կկիրառվի թե՛ պետական գործիչների, թե՛ ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի պատճառներն ու առանձնահատկությունները բացահայտող սկսնակների կողմից։
«Աշխատությունը կարևոր է ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Արցախի դիրքորոշումը Արտաքին գործերի նախարարության համակարգմամբ միասնաբար առաջ մղելու տեսանկյունից», - ընդգծել է Արտակ Բեգլարյանը։
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանն իր ելույթում կարևորել է նման գրքի հրատարակումը արդի ժամանակաշրջանում վարվող տեղեկատվական պատերազմների համատեքստում։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Արցախի թեմի հոգևորականներ, պետական, հասարակական ու գիտակրթական ոլորտների ներկայացուցիչներ և լրագրողներ։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 14%
Քամի՝ 2,06 կմ/ժ