ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի հետ և գլխավորում է աղյուսակը

 

Հայաստանի հավաքականը Հնդկաստանի համաշխարհային շախմատային օլիմպիադայում ոչ ոքի խաղաց ԱՄՆ-ի թիմի հետ և 13 միավորով պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը:
Գաբրիել Սարգսյանն առաջին խաղատախտակի վրա հաղթել է ամերիկացի լավագույն գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանուին, Ռոբերտ Հովհաննիսյանը չորրորդ խաղատախտակին հաղթել է Սեմ Շենկլանդին: Հրանտ Մելքումյանն ու Սամվել Տեր-Սահակյանն էլ պարտվել են համապատասխանաբար Ուեսլի Սոյին ու Լենյեր Դոմինգեսին, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան:
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5) և Հնդկաստանին (2,5:1,5):
Հայ աղջիկները 7-րդ տուրում հաղթել են Իսրայելի թիմին (2,5:1,5): Միակ հաղթանակը տարել է Սուսաննա Գաբոյանը չորրորդ խաղատախտակի վրա: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը ոչ-ոքի են խաղացել: Յոթ տուրից հետո կանանց Հայաստանի հավաքականն ունի 11 միավոր։
Հիշեցնենք, որ օլիմպիադայում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, կանանց միջազգային վարպետներ Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը։
Օլիմպիադան կավարտվի օգոստոսի 10-ին։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: