ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԻՊ–ի գրասենյակից այցելել են ադրբեջանական զինված ուժերի կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ և տեսակցել 2022 թվականի օգոստոսի 3-ին ադրբեջանական զինված ուժերի կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողներին, ովքեր տեղափոխվել էին Երևան՝ բուժումը շարունակելու համար։

Ինչպես հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից՝ այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ: Զինծառայողների առողջական վիճակը քննարկվել է հոսպիտալի բուժանձնակազմի հետ:

Պարզվել է, որ զինծառայողները ստացել են տարբեր վիրավորումներ (դեմքի, ազդրի, կրծքավանդակի և այլն), ինը զինծառայողներից յոթի վիճակը բժիշկները գնահատել են բավարար, մեկինը՝ միջին, մյուսինը՝ կայուն ծանր:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են հավաքագրված տեղեկությունները:

Նշվում է, որ Զինծառայողների առողջական վիճակը Պաշտպանի աշխատակազմի անմիջական ուշադրության ներքո է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2025
       
    27.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: