ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ կառավարությունը պատրաստվում է պարզեցնել ՀՀ և Բելառուսի քաղաքացիների՝ առանց վիզայի փոխայցելությունների մեխանիզմները

Գործադիրն առաջարկում է վավերացնել ««ՀՀ կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ՀՀ քաղաքացիների և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» համաձայնագրում լրացում կատարելու մասին» արձանագրությունը:

Նախագծով մի կողմի պետության քաղաքացիները մյուս կողմի պետության տարածք մուտք գործելու ամսաթվից 30 օրվա ընթացքում կազատվեն մուտքի՝ պետության իրավասու մարմիններում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից: 30 օրից ավելի գտնվելու դեպքում քաղաքացին պարտավոր է գրանցվել իրավասու մարմիններում՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան:

Հարցն Էդուարդ Աղաջանյանի նախագահությամբ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:

Հարակից զեկույցում Սարգիս Խանդանյանը կարծիք է հայտնել, որ արձանագրության վավերացումը կդյուրացնի Հայաստանի և Բելառուսի առանց արտոնագրերի փոխայցելությունների մեխանիզմները:

Պատգամավոր Գուրգեն Արսենյանը ևս կարևորել է առաջարկվող կարգավորումը՝ նշելով, որ արտերկրում գտնվող մեր հայրենակիցներին հնարավորություն է տրվում հստակ պատկերացում ունենալ այդ երկրի տարածքում մնալու ժամկետների և իրավական կարգավիճակի վերաբերյալ:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: