ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները չեն դադարել. Զախարովա

© Sputnik / пресс-служба МИД РФ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստական  աշխատանքները չեն դադարել՝ չնայած ներկա էսկալացիային և լարվածությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը սեպտեմբերի 8-9-ը այցելել է Բաքու, իսկ սեպտեմբերի 13-14-ը` Երևան:

«Բանակցությունների հիմնական թեման եղել է  խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումը:  Մենք վստահեցնում ենք, որ համապատասխան ջանքերը կշարունակվեն»,-ասել է Զախարովան։

Նրա խոսքով` հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին լարվածության հետ կապված  Ռուսաստանի դիրքորոշումը ներկայացված է ԱԳՆ սեպտեմբերի 13-ի հայտարարության մեջ: «Մենք կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել և խնդիրները լուծել քաղաքական և դիվանագիտական միջոցներով` այդ թվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եռակողմ հանձնաժողովի շրջանակներում»,-նշել է նա՝ հնարավոր համարելով, որ  տարածաշրջանում իրավիճակի սրման հարցն ուշադրության կենտրոնում կլինի նաև ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում, որի ընթացքում  նախատեսվում է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

«Մեր զինվորականները սերտ կապի մեջ են երկու կողմերի հետ՝ կայուն հրադադարի հասնելու և ադրբեջանական ու հայկական զորքերին իրենց սկզբնական դիրքերը վերադարձնելու ուղղությամբ»,-ասել է Զախարովան։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    17 C°
     
    18°  11° 
    07.05.2024
    20°   
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: