ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը ՀՀ ՄԻՊ-ի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու անհրաժեշտությունը

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սեպտեմբերի 27-ին Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից, հանդիպման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ից Հայաստանի վրա սկսված ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, շրջակա միջավայրին հասցված վնասների, միջազգային մարդու իրավունքներով և հումանիտար իրավունքով արգելված այլ արարքների վերաբերյալ փաստարկված տեղեկատվությունը։

Գրիգորյանը խոսել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունների ու դրանք ծնող պատճառների՝ ադրբեջանական պետության կողմից վարվող էթնիկ հայատյացության համակարգային քաղաքականության մասին։

Նշված բոլոր փաստերն ամփոփվել են սեպտեմբերի 16-ին հրապարակված Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որն անձամբ փոխանցել է Գլխավոր քարտուղարին:

Պաշտպանը, ի թիվս այլ հարցերի, ներկայացրել է իր գործունեության առաջնահերթությունները, որի շրջանակում բարձր է գնահատել համագործակցությունն ինչպես ԵԽ երևանյան գրասենյակի, այնպես էլ` ԵԽ մասնագիտացված կառույցների և Գլխավոր քարտուղարի գրասենյակի հետ:

Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Պաշտպանի գործունեությունը, շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության և զեկույցի համար: Գլխավոր քարտուղարը հստակ ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձնելու անհրաժեշտությունը և վերահաստատել իր հանձնառությունը՝ շարունակելու ջանքերն այս ուղղությամբ:

Գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաև Հայաստանի հետ իրականացվող ծրագրային ուղղություններին և ընդգծել շարունակական աջակցության տրամադրման ԵԽ պատրաստակամությունը, այդ թվում ԵԽ-Հայաստան ԳԾ-ի շրջանակներում:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի իրականացմանն իր աջակցությունը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: