ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

The Economic Times. Հնդկաստանն առաջիկա ամիսներին զենք կմատակարարի Հայաստանին. Գործարքը կնքված է

«Հնդկաստանը ստորագրել է պայմանագիր Հայաստանին մեծաքանակ հրթիռներ, զինամթերք տրամադրելու վերաբերյալ, քանի որ ասիական այս երկիրը տևական սահմանային հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ»,-այս մասին գրում է The Economic Times-ը՝  ավելացնելով, որ կառավարությունների միջև պայմանագիրը կնքվել է այս ամսվա սկզբին, փոխանցում է Panorama.am:

Թեև պայմանագրերի արժեքը չի բացահայտվել, աղբյուրը ենթադրում է, որ գործարքը կազմում է  2000 միլիոն ռուպի կամ  մոտ 245  մլն դոլար, զինամթերքը կմատակարարվի առաջիկա ամիսներին։

Հնդկաստանը զգալի ջանքեր է գործադրել ավելացնելու զենքի արտահանումը՝ բարեփոխումների քաղաքականության ու և կառավարության ակտիվ աջակցությամբ՝ արտասահմանյան պատվերներ ապահովելու համար:

Ըստ պարբերականի աղբյուրների, Հնդկաստանն առաջին անգամ Հայաստան արտահանելու է համազարկային կրակի «Պինակա» բազմափող կայաններ, որոնք արդեն ծառայում են հնդկական բանակին։ Այս հզոր զենքը նախագծվել է Պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպության (DRDO) կողմից և արտադրվել է Հնդկաստանի մասնավոր ընկերությունների կողմից: Բանակը վերջերս պատվիրել է ևս վեց «Պինակա»-ի գնդեր՝ փորձարկելու համար։

Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի նաև հակատանկային հրթիռներ, ինչպես նաև այլ  զինամթերք՝ կնքված գործարքի շրջանակներում:

Ըստ աղբյուրի, սա առաջին անգամը չէ, որ սպառազինություն է արտահանվում Հայաստան։ 2020 թվականին Հնդկաստանը հաղթեց տարածաշրջանի մրցակիցներին՝ այդ երկրին մատակարարելով չորս Swathi ռադարներ, որոնք օգտագործվում են հրետանային արկերին, ականանետներին և հրթիռներին հետևելու և թշնամու արձակման կայանների և դիրքերի ճշգրիտ տեղորոշման համար: Ռադարները հաջողությամբ կիրառվել են ինչպես Պակիստանի, այնպես էլ Չինաստանի սահմաններում:

Նշենք, որ Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ այս հրապարակումը տարածվել է նաև ռուսական ԶԼՄ-ներում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: