ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հերթական անհեթեթություն. Պեսկովն անդրադարձել է Հայաստանին Միութենական պետության կազմ մտցնելու ՌԴ-ի ցանկության մասին հրապարակմանը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «անհեթեթություն» է անվանել հայկական լրատվամիջոցների այն հրապարակումը, թե Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին ստիպում է Միութենական պետության կազմում ընդգրկվել, ինչի համար Մոսկվան խրախուսում է Բաքվին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ոչ, սա հերթական անհեթեթությունն է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե իրո՞ք Ռուսաստանը նման մտադրություններ ունի Հայաստանի նկատմամբ։

Հիշեցնենք, որ այսօր այս մասին հրապարակում էր արել ՀՀ վարչապետի ընտանիքին պատկանող Armtimes.am կայքը։ 

«ՌԴ-ի գործողությունների իմաստը հետևյալն է՝ ցույց տալ Հայաստանի անվտանգային խոցելիությունը, որպեսզի վերջինս րոպե առաջ դիմի «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար։ Այս տրամաբանությունը զարգացնելու քայլերը Ադրբեջանի ագրեսիվությունն է, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքի իներտությունը, Ռուսաստանի քաղաքական իներտությունը և Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելը»,-գրել էր պարբերականը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: