ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սպիտակ տունը ՕՊԵԿ+ խմբին մեղադրել է Ռուսաստանի հետ համերաշխ լինելու համար

AFP

Սպիտակ տունը մեղադրել է ՕՊԵԿ+-ին Ռուսաստանի հետ համերաշխ լինելու համար այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ խումբը համաձայնեցրել է նավթի արդյունահանման կրճատումները, ինչը զայրույթ է առաջացրել այն երկրների կողմից, որոնք արդեն իսկ պայքարում են էներգակիրների գնաճի դեմ, որը հարուցվել էր Մոսկվայի ներխուժմամբ Ուկրաինա, գրում է ft.com-ը:

ՕՊԵԿ+ խումբը երկու տարվա ընթացքում Վիեննայում իր առաջին հանդիպումից հետո հայտարարել է, որ նոյեմբերից  կնվազեցնի արդյունահանման ծավալն օրական 2 մլն բարելով, ինչը համարժեք է համաշխարհային մատակարարման 2 տոկոսին:

Կրճատման որոշումը կայացվել է չնայած հանդիպումից առաջ ԱՄՆ կառավարության լայնածավալ լոբբինգին և նշանավորում է ԱՄՆ  նախագահ Ջո Բայդենի վարչակազմի դիրքի զգալի խարխլում. վարչակազմը ձգտում է նվազեցնել նավթի և բենզինի գները նոյեմբերին կայանալիք կարևոր միջանկյալ ընտրություններից առաջ և զրկել Ռուսաստանին էներգետիկ եկամուտներից:

Բայդենի վարչակազմը քննադատել է կրճատումների քայլը՝ ասելով, որ դա «անհեռատես որոշում է» այն ժամանակ, երբ «էներգակիրների համաշխարհային մատակարարման պահպանումը առաջնահերթ նշանակություն ունի»: Սպիտակ տան խոսնակ Կարինե Ժան Պիերը լրագրողներին ասել է, որ «ակնհայտ է», որ ՕՊԵԿ+-ը «համերաշխ է Ռուսաստանի հետ»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: