ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Երևանում հոկտեմբերի 6-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը ներկայացրել են ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը և Միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանը, չեխականը՝ ԱԳՆ Անվտանգային քաղաքականության վարչության պետ Իվան Պոչուխը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցերի: Գոհունակությամբ ընդգծվել է վերջին շրջանում առավել ակտիվացած Հայաստան-Չեխիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, քննարկվել են Հայաստան-ԵՄ օրակարգային կարևոր հարցեր՝ ԵՄ-ում չեխական նախագահության համատեքստում։

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են Հայաստանում և Հարավային Կովկասում առկա անվտանգային մարտահրավերները, մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցությանը։

Նշվում է, որ Արա Մարգարյանը և Գեորգի Քոչարյանը չեխ գործընկերներին են ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիան և դրա հետևանքները՝ կարևորելով միջազգային հանրության հասցեական արձագանքը՝ ուղղված Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունների և ռազմական հանցագործությունների դատապարտմանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: