ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է ՄԻՊ հաստատության ինստիտուցիոնալ հզորացմանն աջակցելու տարբերակներ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Համաշխարհային Բանկի` Հայաստանում պետական հատվածի արդիականացման երրորդ և չորրորդ ծրագրերն (PSMP 3 և PSMP 4) իրականացնող թիմի ներկայացուցիչներին:
ՄԻՊ-ից հայտնում են, որ Պաշտպանը գոհունակություն է հայտնել հանդիպման համար, ներկայացրել հաստատության գործառույթները ու նշել, որ հաստատությունը հասարակության կողմից ունի վստահության բարձր մակարդակ։
Գրիգորյանը խոսել է կանանց սոցիալական, քաղաքական, տնտեսական հզորացման անհրաժեշտության և առաջիկա ծրագրերի մասին, անդրադարձել սեռով պայմանավորված բռնության ու ընտանիքում բռնության դեպքերի կանխարգելման վերաբերյալ տարվող աշխատանքներին։
Զրուցակիցները քննարկել են Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ հզորացմանն աջակցելու տարբերակներ, մասնավորապես՝ հաստատության կողմից կիրառվող գործառնական համակարգերի թվայնացման, արդիականացման և տվյալների անվտանգության վերաբերյալ հարցեր, պայմանավորվել հաջորդիվ գործողությունների վերաբերյալ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: