ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայելն ունի հնարավորություն հարվածելու Իրանի միջուկային օբյեկտներին․ Բենի Հանց

Իսրայելն ունի հնարավորություն հարվածելու Իրանի միջուկային օբյեկտներին, սակայն նոր վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է «մանրակրկիտ» դիտարկի այդ հարցը՝ նախքան հրաման տալը: Այս մասին հայտարարել է պաշտոնից հեռացող պաշտպանության նախարար Բենի Հանցը, հայտնում է JPost-ը, հաղորդում է News.am-ը: 

«Իսրայելն Իրանում գործելու հնարավորություն ունի։ Մենք ունենք պատրաստականություն, զարգացման հնարավորություններ, երկարաժամկետ ծրագրեր։ Մենք պետք է պատրաստվենք այս հնարավորությանը, եւ մենք պետք է նաեւ շատ ուշադիր դիտարկենք այս հարցը՝ նախքան գործելը»,- ասել է նա:

Համարվում է, որ նման նախապատրաստությունները ավելի քան 7 միլիարդ շեկել արժեն։

Ավելի վաղ «Լիկուդ»-ի պատգամավոր Ցախի Խանեգբին հայտարարել էր, որ նոր վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ամենայն հավանականությամբ, Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հրաման կտա, եթե ԱՄՆ-ը միջուկային համաձայնագիր չկնքի եւ միջոցներ չձեռնարկի Թեհրանի դեմ:

Հեռացող նախարարի խոսքով՝ Իրանին հարվածելու տարբերակը «պետք է նախապատրաստվի, եւ այդ հարցը նաեւ պետք է շատ ուշադիր դիտարկել նախքան իրականացնելը»։

Իսրայելի եւ Իրանի միջեւ մրցակցությունը տեղի է ունենում բոլոր մակարդակներում՝ սկսած տեխնոլոգիաներից, գիտական շրջանակներից, տիեզերքից մինչեւ ահաբեկչական կազմակերպություններին զենքի փոխանցում, ասել է Հանցը:

«Ես կանխատեսում եմ, որ իրանական թշնամանքը խթան կստանա Ռուսաստանի հետ հարաբերությունների եւ համաշխարհային տերությունների միջեւ շարունակվող պայքարի արդյունքում։ Եվ դա իր ազդեցությունը կունենա ողջ տարածաշրջանի վրա»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: