ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանցի օրենսդիրները խիստ քննադատել են Ալիևին

mehrnews

Իրանցի օրենսդիրների խումբն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  մեկնաբանությանը Ադրբեջանի սահմաններից դուրս ապրող հայրենակիցների լեզվական իրավունքների մասին, ինչն Իրանում ընկալվել է որպես բացահայտ ակնարկ Իրանում ապրող մեծաքանակ ադրբեջանցիների մասին, NEWS.am-ի հաղորդմամբ գրել է Tehran Times-ը։

Պատգամավոր Սեյեդ Ալբորզ Հոսեյնին Ալիևին հիշեցրել է այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետությունն ինքը անջատվել է Իրանի կազմից Գյուլեստանի պայմանագրով։

«Ադրբեջանի նախագահը նկատառումներ է հայտնել թյուրքերով բնակեցված տարածքների մասին։ Ես նրան առաջարկում եմ կարդալ Գյուլեստանի պայմանագիրը, որպեսզի հասկանա, թե ինչ տարածք որ տարածքից է բաժանվել։ Այդ նկատառումները հարևան երկրների տարածքային ամբողջականության մասին տեղին չեն»,- ասել է Հոսեյնին։

Նկատառումները հնչել են ի պատասխան Ալիևի ոչ միանշանակ հայտարարության, որն արել է Թյուրքական պետությունների կազմակերպության 9-րդ գագաթաժողովում։ «Թյուրքական աշխարհը կազմված է ոչ միայն անկախ թյուրքական պետություններից, նրա աշխարհագրական սահմաններն ավելի լայն են։ Կարծում եմ, որ եկել է ժամանակը՝ կազմակերպության շրջանակում ուշադրություն դարձնելու այնպիսի հարցերի, ինչպիսին են ԹՊԿ-ի կազմի մեջ մտնող երկրների սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցների ձուլման կանխումը և իրավունքների, անվտանգության և ազգային ինքնության պաշտպանությունը»,- ասել է Ալիևը։ «Թյուրքական աշխարհի երիտասարդ սերունդը պետք է հնարավորություն ունենա սովորել մայրենի լեզվով այնտեղ, որտեղ ապրում է։ Ցավոք, 40 մլն ադրբեջանցիների մեծ մասը, որոնք ապրում են Ադրբեջանի սահմաններից դուրս, զրկված է այդ հնարավորություններից։ Թյուրքական պետությունների սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցների մայրենիով ուսման հարցը միշտ պետք է լինի կազմակերպության օրակարգում։ Այս ուղղությամբ պետք է անհրաժեշտ քայլեր արվեն... Մենք կշարունակենք  մեր ջանքերը, որպեսզի մեր հայրենակիցները, որոնք ճակատագրիի բերումով բաժանված են ադրբեջանական պետությունից, պահպանեն լեզուն, ավանդույթները և մշակույթը, հավատարիմ մնան ադրբեջականանության գաղափարներին և երբեք չխզեն կապերը պատմական հայրենիքի հետ»։

Հոսեյնին ասել է, որ Ալիևի նկատառումներն անիրատեսական են, և Ադրբեջանը կլիներ Իրանի մի մասը, եթե չլիներ Գյուլեստանի պայմանագիրը։ Նա նաև կոչ է արել Իրանի արտաքին գործերի նախարարությանը և Մեջլիսին՝ արձագանքել այդ արտահայտություններին։

Ալի Նիկզադը նշել է, որ «թոռը չի կարող մերժել պապին», և Ադրբեջանի նախագահի նկատառումներն անհիմն են։

Պատգամավոր Մոհամադ Ռեզա Միրթաջուդինին Նախիջևանը միացնելու կոչ է արել։ Նա ասել է, որ Ալիևը նկատառումներ է հայտնել, որոնք դուրս են գալիս նրա հնարավորությունների շրջանակներից, և նրան մեղադրել է պատմությունը չիմանալու մեջ։ «Ուշադրություն դարձրեք, որ Ադրբեջանն է առանձնացել Իրանից, ոչ թե հակառակը»,- հիշեցրել է նա Ալիևին։

Պատգամավոր Մահմուդ Ահմադի Բիգխաշը քննադատել է Ալիևին՝ հերքելով Ադրբեջանի «համառ նկատառումները» և «շարունակվող լկտիությունը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: