ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստորագրվել են վարկային համաձայնագրեր Հայաստանի Հանրապետության, Զարգացման ֆրանսիական գործակալության և Ասիական զարգացման բանկի միջև

ՀՀ ֆինանսների նախարարությունում երեկ «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության համատեղ ծրագրի շրջանակներում ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագիրը»՝ 100 մլն եվրո արժողությամբ (տրամադրվելու է երկու մասնաբաժիններով) և «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագիրը՝  100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:

Ինչպես հայտնում են Ֆինանսների նախարարությունից, փաստաթղթերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության անունից՝ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Զարգացման Ֆրանսիական գործակալության Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի բաժնի տնօրեն Սիրիլ Բելիեն և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լուոն: Ասիական զարգացման բանկի անունից համաձայնագիրը ստորագրել է ԱԶԲ Հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Հուիպինգ Հուանգը:

Բյուջետային ֆինանսավորման հիմնական նպատակներն են.

-ամրապնդել հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը և փողի ու կապիտալի շուկաների զարգացումը,

-մշակել կանաչ տնտեսության անցման ռազմավարական շրջանակ և ներդնել հանրային ու մասնավոր ֆինանսավորման խթանմանն ուղղված գործիքներ՝ կլիմայական փոփոխությունների մեղմացման և հարմարեցման նպատակներն իրագործելու համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    22°  13° 
    04.05.2024
    22°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: