ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական առաջին արբանյակն ամբողջությամբ պատրաստ է շահագործման

ARMSAT-1 հայկական առաջին արբանյակը թեստավորման արդյունքում դրական արդյունքներ է ցույց տվել, ամբողջությամբ պատրաստ է շահագործման. այժմ աշխատանքներ են տարվում կառավարման կենտրոնի կառուցման ուղղությամբ, որը հնարավորություն կտա արբանյակն ամբողջությամբ կառավարել Հայաստանից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 18-ին կայացած ասուլիսի ժամանակ  այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

Նախարարը հիշեցրեց, որ մայիսի 25-ին ԱՄՆ-ից բաց է թողնվել հայկական առաջին արբանյակը: «Այս 6 ամիսների ընթացքում տեղի են ունեցել արբանյակի թեստավորման և կարգաբերման աշխատանքները, նաև այլ կազմակերպչական աշխատանքներ: Կարող ենք փաստել, որ այդ աշխատանքներն արդեն հաջողությամբ ավարտվել են: Արբանյակի բոլոր ենթահամակարգերը թեստավորվել են, ունենք դրական արդյունքներ: Արբանյակն ամբողջությամբ պատրաստ է շահագործման»,-ասաց նախարարը:

Մոտ ժամանակներս  Հայաստան կայցելի աշխատանքային խումբ, որը կզբաղվի կառավարման կենտրոնի մոնտաժային աշխատանքներով: Սարքավորումների մեծ մասն արդեն ներկրվել է Հայաստան, համապատասխան մասնագետներն անցնում են վերապատրաստման աշխատանքներ: 

«Կառավարման կենտրոնը մեզ հնարավորություն կտա արբանյակն ամբողջությամբ կառավարել Հայաստանից՝ մեր մասնագետների միջոցով: Այս ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաներին առնչվող կարողությունների զարգացումն էր: Գործընթացին մասնակցելու առումով բավականին մեծ հետաքրքրություն կա հայաստանյան ընկերությունների կողմից. 10-ից ավելի ընկերություններ մասնակցելու հետաքրքրություն են ցուցաբերել »,-ասաց Խաչատրյանը:

Նախարարը հավելեց՝  ցանկանում են Հայաստանում զարգացնել նաև արբանյակաշինությունը: Դրա զարգացումը Հայաստանի համար շատ նպաստավոր կլինի, զարկ կտա միաժամանակ մի քանի ոլորտի զարգացման: «Հայաստանում արդեն կային գործող ընկերություններ, որոնք ինչ-որ կերպ առնչվում էին տիեզերական տեխնոլոգիաներին, և այս նախագիծը հնարավորություն տվեց մեզ համար բացահայտել այդ ընկերությունների կարողությունները»,-ասաց Խաչատրյանը:

SATLANTIS ընկերության գլխավոր տնօրեն Խուան Թոմաս Հերնանին նշեց, որ Հայաստանը հնարավորություն ունի արբանյակն ամբողջությամբ կառավարել սեփական ուժերով: «Կառավարման կենտրոնը երկու կարևոր գործառույթ է իրականացում: Առաջինն այն է, որ կառավարման կենտրոնում տվյալները ներբեռնվում են, երկրորդն այն է, որ ամբողջ տվյալների բազան ներբեռնվում է, և այդ բազան կարող է գործածվել՝ հետագայում կիրառվելով նաև կառավարության կողմից»,-ասաց նա՝ սա շատ կարևոր առաջընթաց որակելով:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    22 C°
     
    22°  13° 
    21.05.2024
    19°  14° 
    22.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: