ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում մեկնարկել է երկօրյա համաժողով ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև համագործակցությունը խորացնելու տեսլականով

Մեկնարկել է Ժամանակակից Չինաստանի և Եվրասիայի եվրասիական հետազոտությունների չորրորդ երկօրյա համաժողովը։ Արմենպրես-ի հաղորդմամբ՝ համաժողովն անցկացվում է «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի կողմից և  Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության աջակցությամբ։
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազորդեսպան Ֆան Յոնգը նշեց, որ համաժողովի անցկացումը մեծ ձեռքբերում է. համաժողովը կենտրոնանում է շատ կարևոր հարցերի վրա, ինչպիսիք են եվրասիական երկրների և Չինաստանի միջև հարաբերությունները և դրանց կարևորությունը:
«Չինաստանը մեծ դեր է խաղում միջազգային համակարգում  բարեփոխումներ իրականացնելու գործում: Մենք պատրաստ ենք անել մեզանից կախված  ամեն ինչ մարդկության լավագույն ապագան կառուցելու  համար: Չինաստանի և Եվրասիայի եվրասիական հետազոտությունների համաժողովն արդեն չորրորդ անգամ հաջողությամբ անցկացվում է՝ նպաստելով նոր գաղափարների և լուծումների ստեղծմանը: Այն լավ հնարավորություն է ինչպես Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման, այնպես էլ Չինաստանի և Եվրասիական տնտեսական միության հարաբերությունների շուրջ տարբեր հարցեր քննարկելու համար: Ես հույս ունեմ, որ տարբեր երկրների  գիտնականներ և քաղաքական գործիչներ կօգտագործեն այս հնարավորությունը և կկիսվեն իրենց մտքերով ու գաղափարներով»,- ասաց դեսպանը:
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի տնօրեն Մհեր Սահակյանը նշեց, որ համաժողովին մասնակցում են գիտնականներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ և բիզնեսի ներկայացուցիչներ աշխարհի 31 երկրներից: Համաժողովի ընթացքում ելույթ կունենա 62 գիտնական և դիվանագետ: Նրանց մի մասը ներկա է, մյուս մասը համաժողովին կմիանա  տեսակապի միջոցով: Համաժողովի միջոցով այս երկու օրերի ընթացքում շատերի ուշադրությունը ուղղված է լինելու Հայաստանի վրա»,- ասաց նա:
Մհեր Սահակյանը ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական միությունը և Չինաստանը 2018 թվականին  կնքել են պայմանագիր, որը հնարավորություն է ընձեռում ԵԱՏՄ երկրներին ամրապնդել քաղաքական, տնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Գոհար Բարսեղյանն ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական միությունը և Չինաստանը այժմ աշխարհաքաղաքական  մեծ դեր ունեն:
«Եվրասիական տնտեսական միությունը համարվում է ամենակարևոր ինտեգրացիոն նախագիծը Եվրասիայում, իսկ Չինաստանի հետ հարաբերությունները պահանջում են ավելի մեծ ուշադրություն քաղաքական գործիչների,  դեսպանների, գիտնականների և բիզնեսի ներկայացուցիչների կողմից»,-ասաց Գոհար Բարսեղյանը:
Համաժողովի երկրորդ օրը տեղի կունենա «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի տնօրեն Մհեր Սահակյանի  հեղինակած «Ժամանակակից Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնահարցեր» դասընթացի ուսումնամեթոդական ձեռնարկի շնորհանդեսը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: