ՎԶԵԲ-ը Հայաստանում գործունեության 30 տարիներին ավելի քան 2 միլիարդ եվրո է ներդրել 200-ից ավել ծրագրերում
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը թարմացված տվյալներ է ներկայացրել Հայաստանում բանկի գործունեության 30 տարիների վերաբերյալ: Արմենպրես-ի փոխանցմամբ՝ ՎԶԵԲ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Բանկը Հայաստանում է արդեն 30 տարի՝ ներդնելով ավելի քան 2 միլիարդ եվրո ավելի քան 200 ծրագրերում, որոնցից ավելի քան 90 տոկոսը գործում է մասնավոր հատվածում:
«Բանկի ներդրումների հիմնական թիրախներն են ֆինանսական ոլորտը, փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) և կայուն ենթակառուցվածքները: Բանկի ներդրումները զուգորդված են քաղաքականության ներգրավմամբ և տեխնիկական համագործակցությամբ:
Միջին հաշվով, Բանկի ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմում են տարեկան շուրջ 150 մլն եվրո ։ Հայաստանում իր գործընկեր ֆինանսական հաստատությունների միջոցով ՎԶԵԲ-ը տեղական ՓՄՁ-ներին առևտրի ֆինանսավորման, մրցունակության, կանաչ և ներառական ֆինանսավորման տարբեր ծրագրերի միջոցով տրամադրում է մոտ 100 միլիոն եվրո:
Կայուն ենթակառուցվածքների ոլորտում Բանկը Հայաստանի ողջ տարածքում ֆինանսավորում է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումը և Սիսիան-Քաջարան ճանապարհի շինարարությունը։ Այս ծրագրերը հիմնված են Բագրատաշենի վերջերս կառուցված կամրջի հաջողության վրա: Մայրաքաղաքում Բանկն աջակցում է քաղաքապետարանին՝ Երևանի բնակիչների համար ձեռք բերելու ժամանակակից, ավելի կանաչ և ծախսարդյունավետ ավտոբուսներ:
Բանկն օգտագործում է մի շարք պրոդուկտներ՝ ուղղակիորեն աջակցելու Հայաստանի տնտեսության կարևոր դերակատարներին: Վերջին տարիներին ՎԶԵԲ-ը, ի թիվս այլոց, ֆինանսավորել է «Տելեկոմ Արմենիա», «Փիքսարտ», «Սարանիստ», «Ամբեր Կապիտալ» կազմակերպություններին։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 52%
Քամի՝ 0,51 կմ/ժ