Կոնկրետ արդյունք չունեցանք երկաթուղին վերաբացելու հարցում. Փաշինյանը՝ նախօրեին եռակողմ հանդիպման մասին
Երեկ Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ երկաթուղու վերաբացման հարցի շուրջ որևէ կոնկրետ արդյունք չի եղել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է News.am-ը:
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը:
«Քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը: Չեմ կարող ասել, որ որեւէ կոնկրետ արդյունք ունենք, բայց ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է եւ շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ: Մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ: Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը: Մենք նախկինում բարձրաձայնել ենք մեր պատկերացումները եւ դրանց շուրջ ընդհանրությունների արձանագրման պահից պատրաստ ենք սկսել երկաթուղու վերականգնման աշխատանքները: Կարծում եմ՝ ավելորդ է ասել մեր ընկալումը, որ երկաթուղին եւ ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակներում:
Ցանկացած պահի, երբ այդ արձանագրումները թղթի վրա կանենք, այդ պահից պատրաստ ենք սկսել աշխատանքները
Երեկվա քննարկումները վերաբերել են միայն երկաթուղուն, բայց ես չէի ասի, պետք էլ չի ասել, որ օրակարգում նաեւ ավտոճանապարհների հարցն է: Այդ հարցում էլ պատրաստ ենք մեր նախկինում հիշատակած 3 անցագրային կետերը բացել եւ պատրաստ ենք նոր ճանապարհային ենթակառուցվածքների ստեղծմանը, կառուցմանը լավագույն երթուղով: Դա մեր ճանապարհն է եւ ենթադրում ենք դրանցով մեծ միջազգային տրանզիտ նաեւ ապահովել եւ կրկին ՀՀ օրենսդրության շրջանակներում պատրաստ ենք րոպե առաջ սկսել այդ ճանապարհների բացումը, կառուցումը: Այստեղ քաղաքական կամքի բացակայություն կամ դեֆիցիտ չունենք»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեռ չի վերադարձել ՀՀ. ճանապարհին է։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 27%
Քամի՝ 0,51 կմ/ժ