ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը խաղաղության պայմանագրի տեքստ է տվել, աշխատում ենք դրա վրա. Արմեն Գրիգորյան

Խաղաղության պայմանագրի հետ կապված մենք շարունակում ենք աշխատել, փորձել տեքստը, որ ստացել ենք ադրբեջանական կողմից, մեր նկատառումներով վերադարձնենք Ադրբեջանին և մոտակա շրջանում հանդիպում կազմակերպել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայտնում է NEWS.am-ը:

Հարցին, թե ինչու լավատեսությունը, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի խաղաղության պայմանագիր կնքել, իրականություն չի դառնում, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Մենք ասում էինք, որ մեր ջանքերը կներդնենք, որպեսզի մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ունենք: Հայաստանը ի դեմս իշխանության իր բոլոր ջանքերը ներդրել է, որ կարողանանք մինչև տարեվերջ այդ պայմանագիրն ունենալ: Հիմա ավելի մոտ լինելով տարեվերջին, դժվար է ասել, որ մինչև տարեվերջ  կստացվի: Բայց մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ մյուս տարի:

Տեքստի վրա մենք շարունակում ենք աշխատել, տեքստի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցենք Ադրբեջանին»:

Հարցին, թե ինչ նոր երրորդ առաջարկներ է ներկայացրել Բաքուն, որի վրա հյկական կողմն աշխատում է, Գրիգորյանն արձագանքեց. «Դրանք տարբեր չեն: Աշխատանքը այսպես է տեղի ունենում. Ադրբեջանը Հայաստանին տվել է խաղաղության պայմանագրի նախնական տեքստ, այսինքն 5 կետերը ավելի բացված: Հայկական կողմն այդ տեքստի վրա աշխատել է և իր պատասխանը տվել է Ադրբեջանին և Վաշինգտոնում տեղի է ունեցել հանդիպում: Վաշինգտոնի քննարկումներից հետո Ադրբեջանը  անցած ամսվա վերջին կամ այս ամսվա սկզբին Հայաստանին է փոխանցել է այդ տեքստի աշխատած իր տարբերակը: Հայաստանը հիմա այդ տեքստի վրա աշխատում է կամ իր լրացումներն ու փոփոխություններն է կատարում այդ տեքստի վրա և շուտով կփոխանցենք Ադրբեջանին»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: