ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եթե անհատն իր տեղում է, ոտքի վրա է, ոչ մի իշխանություն չի կոտրելու նրան, չի կոտրելու նրա տեսլականը․ Կ․ Բեքարյան

Երկու տարի շարունակ մենք ականատեսն ենք նրա, որ ունենք պարտություն, որի էջը փակել չի ստացվում։ Սա ինչ-որ իմաստով դառնում է չավարտվող պարտություն, սակայն մյուս կողմից տեսնու՞մ ենք արդյոք, կա՞ տեսլական, որ ցանկացած պահի կարելի է փոխել այս վեկտորը, ունենալ քայլերի, գործողությունների այնպիսի ծրագիր, որը կտա հնարավորություն նոր վերածննդի գաղափարը կյանքի կոչելու։

Այս մասին Ստեփանակերտում անցկացվող «Լույս թունելի վերջում» պանելային քննարկման ընթացքում ասաց վերլուծաբան, «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը։

«Ի՞նչ է պետք սրա համար, ի՞նչը ունենք, ի՞նչն է կարելի բարձրաձայնել կամ ոչ։

Հարթություն առաջին՝ մարդ։ Մենք ուզու՞մ ենք, որ մեր քաղաքացին, մեր հանրության անդամն ունենա վաղվա նկատմամբ տեսլական, ունենա հավատ, որ մեր երկրում հնարավոր է արժանապատիվ ապրել։ Պատկերացնու՞մ ու հասկանու՞մ ենք, որ եղել են բազմաթիվ թերություններ ու թերացումներ ողջ նորանկախ շրջանում, որը մենք ոչ թե փորձում ենք հերքել, ոչ թե հրաժարվում ենք դրանից, այլ փորձում ենք համախմբվել , որ այդ բացասականը ևս վերացնելի լինի մոտ ապագայում։ Մենք կարողանու՞մ ենք մարդուն տալ այն զգացողությունը, որ մենք ի վիճակի ենք ունենալ հերոսներ, որոնց կողքը «բայց» բառը պիտի չանենք։ Մենք ունա՞կ ենք սա հաղթահարել։ Մենք ունա՞կ ենք դաստիարակել սերունդ, որը կարող է իր միջից այդ հերոսն ունենալ, առանց դրա համար գներ, արժեքներ ուզելու։ Մենք կարո՞ղ ենք սրա մասին բարձրաձայն խոսել, սա պահանջել մեզնից ու դնել երիտասարդ սերնդի առաջ։

Մենք ունա՞կ ենք պատկերացնելու, որ եթե անհատն իր տեղում ոտքի վրա է, ոչ մի իշխանություն չի կոտրելու նրան, չի կոտրելու ապագան, չի կոտրելու տեսլականը։ Մենք պատկերացնու՞մ ենք, որ եթե մենք մի օր այդ անհատները ունենանք, մենք առողջ հանրություն կունենանք, որի մոտ հարցադրումներն ու շեշտադրումները կփոխվեն, որը ոչ թե իր սեփական անձին վերաբերող անարդարությունը կդնի կշեռքի մի նժարին, իսկ մյուսին պետություն ունենալու հարցը, որը ոչ թե կհոգնի պայքարելուց և հայրենիքի կտորը բեռի նման կշպրտի փողոց, այլ կասի՝ ես միայն իմ համար չեմ պատասխանատու, ես սերունդների համար եմ պատասխանատու․․․

Փորձե՞լ ենք մեզ հարց տալ․․․», - իր ելույթում նշեց Կարեն Բեքարյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    18 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: