ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր կարմիր գծերը մի ամբողջ սերնդի մաքառման, իսկ նախորդող սերունդների՝ երազանքի արդյունքն են եղել․ Կ․ Բեքարյան

Վերածննդի բանաձևի մեջ շատ կարևոր էլեմետ կա՝ կարմիր գծերի իրական կամ կեղծ լինելը։

Այս մասին Ստեփանակերտում անցկացվող «Լույս թունելի վերջում» պանելային քննարկման ընթացքում ասաց վերլուծաբան, «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը։

«Պատերազմի առաջին օրը գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնողն ելույթ ունեցավ։ Բոլորդ կհիշեք, որովհետև շատ մարդիկ այդ ելույթից անկեղծորեն հուզվել էին, չէին նկատել որոշակի կոդեր։ Պարզագույն օրինակ նշեմ՝ եթե ունես պետություն, եթե հավատում ես այդ պետությանը, ո՞նց կարող ես ասել մեզ եկել են ցեղասպանելու։ Համա՞յքն ես, ոչխարի հո՞տ ես, պատմությունից դասեր չես քաղե՞լ։ Սա ի՞նչ կոդ է։ Պետության ընկալումն ա՞յս տրամաբանության մեջ է։ Ու մենք մտածում ենք, որ հնարավոր է սրա առկայությամբ վերածնունդ ունենա՞լ։

Վերածննդի բանաձևի մեջ շատ կարևոր էլեմետ կա՝ կարմիր գծերի իրական կամ կեղծ լինելը։ Ավագ սերունդը, որն ապրում է այսօր մեր կողքին, 31 տարի առաջ գծել է իր կարմիր գիծը, գծել է շատ հստակ՝ թե՛ կարգավիճակի, թե՛ սահմանների մասով։ Հիմա ո՞վ տվեց իրավունք այդ կարմիր գծից ներքև իջնելու, այդ նշաձողն ինչ-որ մեկի քմահաճույքո՞վ է իջեցվում կամ բարձրացվում։ Ինչ-որ մեկին թվում է, որ ժամանակավոր իշխանություն ունենալու պարագայում կարող է ակունքնե՞ր ջախջախել, արժեքնե՞ր ավիրել։

Ինչի այդ կարմիր գծերը մատիտո՞վ է գծվել, թե՞ կյանքով․․․ Այդ կարմիր գծերը մի ամբողջ սերնդի մաքառման արդյունքն է եղել, իսկ նախորդող սերունդների՝ երազանքի արդյունքը։ Դա այն կարմիր գիծն էր, որով մեզ սկսել ենք մարդ ու ազգ զգալ», - նշեց Բեքարյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    29°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: