ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վերածննդի տեսլականը կա, ընկալումը կա, բայց հնարավոր չէ շատ փակագծեր բացել․ Կ․ Բեքարյան

Անելանելի իրավիճակ չկա։ Եթե իրավիճակը թվում է անելանելի, ուրեմն այդ ելքը դեռ գտնված չէ։ 

Այս մասին Ստեփանակերտում անցկացվող «Լույս թունելի վերջում» պանելային քննարկման ընթացքում ասաց վերլուծաբան, «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը։

Ներկայացնենք ելույթից մի հատված․

 

«Կան փակագծեր, որոնք հնարավոր չէ բացել։ Եթե մի պահ հավատանք անգամ, որ գործող իշխանություններն այս իրավիճակից ելքերի զամբյուղն ունենալուց հետո փորձելու են դա կյանքի կոչել, միևնույնն է չպիտի մոռանանք, որ այդ գործընթացի համար էլ որակներ են պետք, ունակություններ են պետք։ Որովհետև երբ այդ որակներն ու ունակությունները չեն բավարարում, ամենալավ դրված խնդիրը կարող է արժեզրկվել։

Երկրորդ կարևոր խնդիրը։ Պիտի գիտակցենք, որ շատ լուրջ թշնամական միջավայր կա։ Եվ երբ բարձրաձայնում ենք մեր քայլերն ու գործողությունները, դեռ դրանց իրականացման ընթացքը չսկսած, փորձելու են կանխել ցանկացած հնարավորություն։

Եվ չնայած այս ամենին, ես միշտ կողմնակիցն եմ եղել նրա, որ չպիտի ամեն ինչ այդքան աղոտ լինի։ Ինչ-որ բանաձևեր, այնուամենայնիվ, պիտի փորձենք ֆիքսել, որ մեր հասարակության մոտ լինի պատկերացում, որ այո՛, ելքեր կան։

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ՝ մեր ռազմավարական դաշնակիցն ու գործընկերը։ Կա՞ ՌԴ մեր գործընկերների մոտ մնացած հիշողություն, որ Խորհրդային Միության իրավահաջորդն են, այդ թվում ԽՍՀՄ բոլոր սխալների ու անարդարությունների։ Եթե չկա այդ հիշողությունը, ապա թարմացնելու կարիք կա․․․

Կա՞ հստակ ստանձնած պարտավորություն՝ կապված խաղաղապահ առաքելության հետ, կա՞ նոյեմբերի 10-ի փաստաթղթի տակ սոտրագրությունը, համապատասխանու՞մ է իրականությունը այդ ամենին։ Իսկ այնտեղ, որտեղ չի համապատասխանում, պարզ չի՞, որ անելիք կա։

ՌԴ՝ ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջականության երաշխավոր՝ իրավապայմանագրային ողջ դաշտով։ Կա՞ հստակ պատկերացնում, որ մի կողմ դնելով ցանկացած իշխանության տրամադրությունները, ճաշակները, տեսլականները, կան իրավապայմանագրային պարտավորություններ, որոնք պիտի կատարվեն, և որ ոչ մի իշխանություն իրավասու չէ ժողովուրդների դարավոր բարեկամության վրա ստվեր բերել։

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ՝ ՀՀ հետ ստորագրած իրավական ուժ ունեցող փաստաթղթով, որտեղ գրված ՝ «արցախյան հիմնախնդիրը պիտի լուծվի երեք հիմնարար սկզբունքների հիման վրա»։ Ու՞ր է մեր հարգելի եվրոպական համայնքի արձագանքն Ադրբեջանի կողմից այդ սկզունքների տապալման վերաբերյալ։ Հիշեցնեմ՝ ՀՀ-ԵՄ փաստաթուղթը վավերացված փաստաթուղթ է ՀՀ կողմից, ԵՄ կողմից, ԵՄ անդամ պետությունների կողմից։

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, որը ժամանակին արեց քայլ, որն ընդհանրապես միջնորդական ձևաչափերի տեսանկյունից ցնցող էր և աննախադեպ։ Արեց միասնական հայտարարություն համանախագահող մյուս երկրների հետ՝ ղարաբաղյան կարգավորման արդարացի սկզբունքների շուրջ։ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրներից երեքն արդարացի սկզբունք են սահմանել։ Ու՞ր է այդ սկզբունքը, ի՞նչ ուղերձ է այսօր ԱՄՆ տալիս աշխարհին։

Սրանք ընդամենը մի քանի ուղենիշներ են։ Նորից նշեմ՝ տեսլականը կա, ընկալումը կա, բայց հնարավոր չէ շատ փակագծեր բացել», -  իր ելույթում նշեց Կարեն Բեքարյանը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: