ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Լիտվայի գլխավոր դատախազները Համագործակցության հուշագիր կստորագրեն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեկտեմբերի 13-ին առցանց ձևաչափով հանդիպել է Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկինեին և քննարկել երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության հեռանկարները:

Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, Հայաստանի և Լիտվայի գլխավոր դատախազներն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի՝ ուղղված դատախազների բարեվարքության ամրապնդմանը, վերապատրաստումների համատեղ ծրագրերի իրականացմանն ու մի շարք ուղղություններով փորձի փոխանակման կազմակերպմանը:

Գլխավոր դատախազները պայմանավորվել են նաև առաջիկայում ստորագրել Համագործակցության հուշագիր՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերի քննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետության բարձրացման, էլեկտրոնային քրեական վարույթի, Դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման և այլ ուղղությունների վերաբերյալ:

Հայաստանի գլխավոր դատախազը լիտվացի գործընկերոջը տեղեկացրել է նաև Դատախազության «Օրինականություն» գիտագործնական և ուսումնամեթոդական հանդեսի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացի մասին և հրավիրել է Լիտվայի գործընկերներին՝ իրենց գիտական հոդվածները հրապարակել այս հանդեսում:

Հանդիպմանը մասնակցող ՀՀ գլխավոր դատախազի տեղեկալ Անահիտ Մանասյանն ամփոփել է 2022 թվականի նոյեմբերի 25-ին Լիտվայում Նիդա Գրունսկինեի հետ հանդիպման արդյունքներն ու պայմանավորվածությունները և վերահաստատել քննարկված ուղղություններով փոխգործակցությունը խորացնելու պայմանավորվածությունները:   

Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկինեն Հայաստանի դատախազության հետ գործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել և Դատախազության պատվիրակությանը հրավիրել Լիտվա՝ տեղում ծանոթանալու Մինչդատական քրեական վարույթի էլեկտրոնային կառավարման լիտվական համակարգին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: