ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը հանդես է գալիս Լաչինի միջանցքը հնարավորինս արագ ապաշրջափակելու օգտին. Լավրով

panorama.am

Ռուսաստանը հանդես է գալիս Լաչինի միջանցքում հնարավորինս արագ տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելու և տարածաշրջանի հանքերի շահագործման շուրջ տարաձայնությունները լուծելու օգտին։ NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման արդյունքները։

«Մենք դիտարկել ենք Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը, որն այժմ առավել մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Մենք հաստատել ենք, որ ռուս խաղաղապահները բառացիորեն ամեն ժամ աշխատում են համապատասխան կողմերի հետ՝ իրավիճակի կարգավորելու համար։ Մենք կողմ ենք, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի տրանսպորտային հաղորդակցությունը և լուծվեն տարածաշրջանի հանքերի շահագործման շուրջ տարաձայնությունները։ Թեման հին է, որն եկել է Խորհրդային Միությունից, և, իհարկե, պետք է հնարավորինս արագ լուծել հարցը։ Մենք ելնում ենք նրանից, որ բոլորը պետք է խստորեն կատարեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կապված Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ռեժիմի հետ։ Մեր ադրբեջանցի գործընկերները, ինչպես ես եմ հասկանում, նույն դիրքորոշումն ունեն»,-ասել է Լավրովը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 8,23 կմ/ժ
    20 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  10° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: