ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը հայտարարել Է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի մասին

 

Իրանի իշխանությունները 2023 թվականի հունվարի 18-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր կստորագրեն, հայտարարել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օմիդ Ղալիբաֆը։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։
Պաշտոնյայի խոսքով` ներկայումս Թեհրանը միության հետ ապրանքներ է փոխանակում արտոնյալ առևտրի մասին համաձայնագրի հիման վրա։ ԵԱՏՄ-ն նաև սակագնային արտոնություններ է տրամադրել իրանական 500 տեսակի ապրանքների համար, իսկ Իրանը ցանկում ներառել է միության 400 տեսակի ապրանք։
Ավելի վաղ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին նույնպես հայտարարել էր, որ Իրանն ու ԵԱՏՄ-ն ավարտել են ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները` հասնելով համապատասխան համաձայնության: Ձեռք բերված պայմանավորվածությունը պետք է վավերացվի ԵԱՏՄ անդամ երկրների խորհրդարաններում, ինչպես նաև հենց Իրանում։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: