ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում երկրի հարավում

© AP Photo / Iranian Army via AP

Իրանական բանակի ցամաքային զորքերը լայնածավալ զորավարժություններ են անցկացնում երկրի հարավում։ Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ զորավարժությունները տեղի են ունեցել Օրմուզի նեղուցի արևելյան հատվածից մինչև Հնդկական օվկիանոսի հյուսիս ձգվող հատվածում։ Իրանական բանակի ուժերը տարբեր ռադարային համակարգերի միջոցով փորձարկել են թշնամու անօդաչու թռչող սարքերի խոցումը:

Մեկ այլ գործողության ընթացքում իրանական բանակի ցամաքային զորքերի օդադեսանտային դիվիզիայի ուղղաթիռները մարտական թռիչքներ են իրականացրել եղանակային ծանր պայմաններում, իսկ հետախուզական և գրոհային անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ցամաքային օբյեկտների վրա։

Բանակի ստորաբաժանումները նաև դեսանտային գործողություններ են իրականացրել, որոնց ընթացքում ռազմածովային ուժերի հրամանատարները գրավել են թիրախային տարածքներ Մակրանի ափի երկայնքով։

Իրանի բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ, ծովակալ Հաբիբոլա Սայարին հայտարարել է, որ ռազմական գործողություններին մասնակցել են հետևակային և զրահատանկային ստորաբաժանումներ, ինչպես նաև բանակի ցամաքային զորքերի գնդեր, հակաօդային պաշտպանության համակարգեր, ռմբակոծիչներ, ռազմածովային նավատորմը:

Զորավարժություններն ուղղված են բանակի չորս հիմնական ստորաբաժանումների համատեղ գործողությունների պլանավորման, անցկացման, ուղղորդման և գնահատման հմտությունների կատարելագործմանը և պաշտպանական հզորության ավելացմանը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: