ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ հայտարարությունը Փարիզի մոտեցման պատճառով չի ընդունվել

 

 Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ չի ընդունվել Ֆրանսիայի մոտեցման պատճառով։ Տեղեկությունը հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:
«Չեմ կարող չնշել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից մամուլի համար հայտարարություն չընդունելու պատճառների մասին տեղեկատվության բացարձակ կեղծ ներկայացումը», - գրել է Պոլյանսկին Telegram-ի իր ալիքում:
Նրա խոսքով՝ ՌԴ մշտական ներկայացուցչությունը ԱԽ-ի արձագանքի մշակման համատեքստում ամենասկզբից տրամադրված է եղել կառուցողական աշխատանքի։
«Երևանի խնդրանքով այդ գործընթացը համակարգել են ֆրանսիացիները, որոնք անտեսել են մեր առաջարկների ճնշող մեծամասնությունը՝ հաշվի առնելով ԱԽ մյուս անդամների խմբագրումները։ Փարիզի նման հնարքների կեղծությունն ակնհայտ է։ Եվ սա այն դեպքում, երբ մենք, ի տարբերություն արևմտյան երկրների, ոչ թե խոսքով, այլ գործով զբաղվում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, այդ թվում՝ Լաչինի միջանցքի խնդրով», - ընդգծել է դիվանագետը:
Պոլյանսկին նշել է, որ ՌԴ խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը և կողմերի հետ շփումներում վիճելի հարցերի հանգուցալուծում են փնտրում։
«Անկախ ներկայիս սրացումից, կարգավորման հիմք են մնում բարձր մակարդակի չորս համատեղ հայտարարությունները, որոնք հավանության են արժանացել և՛ Բաքվի, և՛ Երևանի կողմից։ Հայտարարության վրա աշխատելու ընթացքում մեր նախկին արևմտյան գործընկերները քաջություն չգտան հիշատակել այդ փաստաթղթերը և ՌԴ խաղաղապահների ջանքերը», - գրել է Պոլյանսկին։
Նրա խոսքով՝ Արևմուտքը ավելի շատ մտահոգված է ԱԽ-ի որևէ պրոդուկտի ընդունմամբ, ոչ թե կոնֆլիկտային իրավիճակի լուծմամբ: «Մենք խորապես համոզված ենք, որ խորհրդի արձագանքը պետք է նպաստի փոխզիջում գտնելուն ու խաղաղ գործընթացի վերսկսմանը՝ առանց կողմերից որևէ մեկին պիտակավորելու», - ընդգծել է մշտական ներկայացուցչի առաջին տեղակալը:
«Ես անձամբ շատ եմ ուզում հավատալ, որ մեր հայ բարեկամները թույլ չեն տա իրենց ներքաշել աշխարհաքաղաքական կեղտոտ խաղերի մեջ՝ ի շահ նրանց, ովքեր չեն խորշում օգտագործել ԽՍՀՄ-ում միասին ապրած եղբայրական ժողովուրդներին բախելու ցանկացած առիթ և ավելի ուռճացնել մեր տանը առկա հակասություններն ու խնդիրները», - ավելացրել է նա:
Ավելի վաղ Փաշինյանը կոչ էր արել Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկում նախաձեռնել Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակի վերաբերյալ ու տրանսպորտային երթևեկության վերականգնման ճանապարհային քարտեզ ներկայացնել: Նա նշել էր, որ Լաչինի միջանցքի արգելափակումը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վեցերորդ կետի խախտում է։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: