ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի հետ բանակցություններ են տարվում սեպտեմբերի ագրեսիայից հետո 3 անհետ կորածների մարմինները գտնելու ուղղությամբ. Սարգսյան

«Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մենք ունենք 224 զոհված զինծառայող, որոնց աճյուններ արդեն ամփոփվել են մայր հողին և ունենք գտնվելու վայրն անհայտ 3 զինծառայողներ, որոնց գտնվելու հստակ վայրը պարզելու և նրանց մարմինները հնարավորության դեպքում դուրս բերելու ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, հայտնում է Panorama։

Նա վստահեցնում է, որ ամեն ինչ արվում է, ընդհուպ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու միջոցով, որպեսզի հնարավորություն ընձեռնվի զոհված զինծառայողների մարմինները դուրս բերել։

Հարցին՝ բավական երկար ժամանակ է անցել,  ի՞նչ պատճառաբանություն է ներկայացվում ադրբեջանական կողմից թույլ չտալով դուրս բերել Շիրազ Խաչատրյանի դին, փոխնախարարը պատասխանեց. «Սկսած տեղանքից, ռիսկերից, վտանգներից: Մենք հնարավորության դեպքում անմիջապես արձագանքելու որևէ խոչընդոտ չունենք: Տարվում են աշխատանքներ, որպեսզի կոմպրոմիսի եղանակով հնարավորություն ստեղծվի արագ այդ մարմինը դուրս բերենք տարածքից»,- ասաց պաշտպանության փոխնախարարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: