ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանից հնչող հայտարարությունները, թե ռուսական ներկայությունը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, աբսուրդ են. Զախարովա

Հայտարարությունները, թե իբր, Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, անհեթեթ են, այս մասին  հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է Aysor.am։

«Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները կապված են ամուր բարեկամական կապերով, նրանք արմատացած են պատմության խորքերում: Մենք վճռական ենք ամեն կերպ շարունակելու ամրապնդել ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ փոխգործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաներում՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ։ Այս ֆոնին Երևանից հնչող հայտարարությունները, թե ռուսական ներկայությունը որոշակի վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, աբսուրդ են», - ասել է նա։

Զախարովան ընդգծել է, որ ռուս զինվորական սահմանապահները տասնամյակներ շարունակ զգալի ներդրում ունեն Հայաստանի անվտանգության ապահովման և սահմանների պահպանման գործում։

«Սա օբյեկտիվ իրականություն է, որը չի կարելի հերքել», - ասել է նա։

Հիշեցնենք՝ հունվարի 10-ի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ստացվում է, որ ՌԴ ռազմական  ներկայությունը ոչ միայն  չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլ, ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար»։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: