ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ Ֆրանսիան պատժամիջոցներ չի կիրառում ագրեսոր Ալիևի նկատմամբ. պարզաբանեց Ֆրանսիայի ԱԺ նախգահը

Այսօր մենք համարում ենք, որ ամենից կարեւորը խաղաղ կարգավորումն է ու երկխոսության վերականգնումը, մեր բոլոր ջանքերն ուղղված են դրան: NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, Երեւանում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Ֆրանսիան հայտարարություններին զուգահեռ պատժամիջոցներ չի կիրառում ագրեսոր համարվող Ալիեւի նկատմամբ, որի գործողությունների հետեւանքով զոհվում են խաղաղ բնակիչներ, գրավվել են Հայաստանի տարածքներ, փակվել է Արցախի ճանապարհը:

«Այսօր կարծում ենք՝ այլ ճանապարհներ կիրառելը տեղին չեն, քանի դեռ հնարավոր խաղաղության ու երկխոսության ճանապարհը սպառված չէ, քանի դեռ ամեն ինչ չենք փորձել այս առումով: Մեր էներգիան 100 տոկոսով դեպի այդ կարգավորմանն է ուղղված»,- ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    19 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    20°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: