ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ես չեմ կարող կեղծել պատմությունը»․ Կիկաբիձեն մերժել էր Ալիևի՝ մեծ հոնորարով առաջարկը

Հայտնի է, որ Կիկաբիձեն շատ մտերիմ հարաբերություններ է ունեցել հայ մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի (Ֆրունզիկի) ու առհասարակ հայերի հետ: Կիկաբիձեն անկեղծացել էր, որ ինքը, թեպետ, քաղաքականությամբ չի զբաղվում, սակայն առիթ է ունեցել խոսելու Լեռնային Ղարաբաղի մասին: Մասնավորապես ինչպես պատմում է Կիկաբիձեի վաղեմի ընկեր, դերասան՝ Սերգո Պետրոսյանը, ով երկար տարիներ ապրում է Թբիլիսիում, գրում է «Արցախպրես»-ը:

Կիկաբիձեն՝ Բաքվում հյուրընկակության ժամանակ զրույց է ունեցել նախագահ Ալիևի հետ: Երբ Բաքվի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում, Կիկաբիձեն իր հյուրերի հետ ընթրելիս է եղել, սրահ են ժամանել կառավարության անդամներ, որոնց թվում նաև նախագահը:

Չմանրամասնելով զրույցի ողջ բնույթը, Սերգոն պատմել է, որ Կիկաբիձեն հարգալից կերպով մերժել է Ալիևի այն խնդրանքը, որով հայտնի դերասանը պետք է նկարահանվեր մի պատմական ֆիլմում, որտեղ պետք է խաղար բռնագաղթվածի դեր ու ստանար շատ մեծ հոնորար:

Մի կերպար, ըստ որի Կիկաբիձեն ադրբեջանցի է, ում իբրև թե տեղահան են հանել Արցախից։ Կիկաբիձեն մերժել է առաջարկը՝ ասելով, որ ինքը պատմությունից քաջատեղյակ է ու համարում է, որ չի կարելի այն կեղծել: Այսքանը ասելով, մեծ դերասանը քիչ անց լքել է ռեստորանը՝ խնդրելով իրեն տեղափոխել հյուրանոց:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    25 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: