ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերգեյ Լավրովը Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքը շուտափույթ ապաշրջափակելու անհրաժեշտությունը

Հունվարի 17-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է Aysor.am-ը։

«Կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների համապատասխան։

Ընդգծվել է նաև հարակից հարցերի շուրջ փոխընդունելի լուծումների հասնելու կարևորությունը՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի առանցքային կետերի շուրջ համալիր աշխատանքը վերսկսելու նպատակով»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 67%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    18°  11° 
    07.05.2024
    20°   
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: