ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարծում եմ, որ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը մոտ ժամանակներս կկարգավորվի․ Սերգեյ Լավրով

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը մոտ ժամանակներս կկարգավորվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ հունվարի 17-ին շփվել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ և հիշեցրել, որ Լաչինի միջանցքը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության համաձայն, պետք է ազատ լինի բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անցման համար։

«Լաչինի միջանցքը պետք է երկկողմանի բաց լինի մարդկանց, բեռների համար։ Առանձին որոշվել էր, որ ռազմական բեռներ այդ միջանցքով չպետք է անցնեն։ Ադրբեջանցիները տվյալներ են տրամադրել այն մասին, որ հայկական կողմը ականներ է տեղափոխել և ականապատել Ադրբեջանի հետ սահմանակից շրջանները և այլն. մենք դրանք ուսումնասիրում ենք։ Այնտեղ բազմաթիվ փոխադարձ մեղադրանքներ կան»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարար ընդգծել է, որ  Ռուսաստանը մի պարզ բան է առաջարկել. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները բոլոր հնարավորությունները ունեն ստուգելու միջանցքով անցնող բեռները՝ արգելված ապրանքների տեղափոխումը կանխելու համար։

«Տառացիորեն երեկ կամ նախորդ օրը հանդիպել են ՌԴ խաղաղապահները, ադրբեջանցիները և Ղարաբաղի ներկայացուցիչները։ Կարծում եմ՝ հարցը (խմբ. միջանցքի բացումը) մոտակա ժամանակներում կլուծվի»,- ասել է Լավրովը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: