Ադրբեջանական կողմն է դադարեցրել բուն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները. Միրզոյան
Գոնե մինչև այս պահը ադրբեջանական կողմն է դադարեցրել բուն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները, զուգահեռ կատարում է սադրիչ գործողությունները՝ արգելափակելով Լաչինի միջանցքը և խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին, թե դեկտեմբերին սկզբին հայկական կողմի՝ Ադրբեջանին փոխանցած խաղաղության պայմանագրի առաջարկներին մինչև այս պահն ի՞նչ արձագանքներ կան:
Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ Լաչինի միջանցքի ապօրինի փակումից հետո հայկական կողմը չի մասնակցել Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը, որը ենթադրաբար պետք է շարունակեր խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումները: Բայց միևնույն ժամանակ հայկական կողմն իր խմբագրական առաջարկները՝ կից հիմնավորումներով ներկայացրել է ադրբեջանական կողմին և այժմ սպասում է արձագանքի:
«Թյուր են այն պատկերացումները, թե հայկական կողմը դադարեցրել է կամ արգելակում է կամ ոչ կառուցողական է խաղաղության այս գործընթացում, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքների գործընթացում: Մենք մեր առաջարկներն ուղարկել ենք, և ահա ադրբեջանական կողմի պատասխանը պետք է լինի: Դա մինչև այս պահը չկա: Ստացվում է, որ անկախ հանդիպումների հանգամանքից՝ գոնե մինչև այս պահը ադրբեջանական կողմն է դադարեցրել բուն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները: Զուգահեռաբար տեսնում ենք սադրիչ գործողությունները և Լաչինի միջանցքում, և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտումներն Ադրբեջանի կողմից»,-ասաց Միրզոյանը:
Անդրադառնալով պատգամավորի հարցին, թե արդյոք ճի՞շտ են մամուլում տարածված տեղեկությունները, որ ԵՄ-ի կողմից ՀՀ է ուղարկվելու նոր երկարաժամկետ դիտորդական առաքելություն՝ Միրզոյանը նախ հայկական կողմի գնահատանքը հնչեցրեց նախորդ դիտորդական առաքելության իրականացման կապակցությամբ: «Այդ առաքելությունը կարևոր գործառույթ կատարեց՝ ՀՀ-Ադրբեջան միջազգային սահմանին լարվածության աճի կամ հետագա էսկալացիայի կանխման գործում: Մենք նոր լիարժեք դիտորդական առաքելության սահմանման պարագայում միայն աջակցող ու կառուցողական դերակատարում կունենանք: Անշուշտ, մենք դրական ենք վերաբերվում այդ քննարկմանը, դրական կվերաբերվենք, եթե այդպիսի որոշում ընդունվի ԵՄ կողմից և տեղում լայն համագործակցություն կհաստատենք նրանց հետ»,-ասաց ԱԳ նախարարը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
