ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂ հարցում վերջին ժամանակներս տեսել ենք հետընթաց. Նեդ Փրայս

PBS

Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ն հետընթաց է արձանագրել և ցանկանում է տեսնել  Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսության վերականգնումը: Արմենպրես-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

«Մենք պատրաստվում ենք անել այն, ինչն, ի վերջո, առավել օգտակար է: Եվ անցած տարեվերջին տեղի ունեցան մի քանի հանդիպումներ, որոնք պետքարտուղարը կազմակերպեց իր գործընկերների միջև՝ եռակողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի միջև, որին մասնակցում էր պետքարտուղար Բլինքենը: Մենք դա արեցինք Բլեյր Հաուսում: Մենք դա արեցինք Նյու Յորքում: Իհարկե, վերջին ժամանակներս մենք տեսել ենք հետընթաց, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Մենք ակնկալում ենք, որ կառուցողական երկխոսությունը կվերականգնվի: Մենք պատրաստ ենք երկկողմ համագործակցության: Մենք պատրաստ ենք համագործակցել գործընկերների հետ և նրանց միջոցով, ԵԱՀԿ-ի միջոցով կամ, եթե և երբ հարմար լինի, եռակողմ ձևաչափով, ինչպես արել ենք նախկինում», - ասել է Փրայսը:

Ըստ դիվանագետի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ակնկալում է առաջիկա օրերին հեռախոսազրույց ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Պետքարտուղարը հնարավորություն ունեցավ զրուցելու Հայաստանի ղեկավարի հետ: Ես ակնկալում եմ, որ նա առաջիկա օրերին հնարավորություն կունենա զրուցելու նախագահ Ալիևի հետ», - ասել է նա։

Հունվարի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը: ԱՄՆ պետքարտուղարը նաև վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ աջակցելու տևական խաղաղության հասնելուն միտված ջանքերին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    24 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: