ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել Գեղարքունիքում 15 հայ զինծառայողների մահվան կապակցությամբ

© РИА Новости / Михаил Метцель

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ զորամասերից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով մարդկանց մահվան կապակցությամբ։

«Ցավով տեղեկացա Հայաստանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում բռնկված հրդեհի մասին, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել»,- ասված է ցավակցական ուղերձում։

Ալեքսանդր Լուկաշենկոն անկեղծ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին եւ շուտափույթ ապաքինում մաղթել այս ողբերգության հետեւանքով բոլոր տուժածներին։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներաականազերծման վաշտի ապաստարանում։ Նախնական տվյալներով՝ հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող։ Հարուցվել է քրեական գործ, պաշտոնից հեռացվել են բանակային երկրորդ կորպուսի հրամանատարը եւ այլ պաշտոնյաներ, փոխանցում է News.am-ը։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: