ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան այս շաբաթ այցելել է Հարավային Կովկաս՝ Հայաստան և Ադրբեջան: Այցը ՆԱՏՕ-ի այս երկու կարևոր գործընկեր երկրներում պարոն Կոլոմինայի պարբերական քաղաքական խորհրդակցությունների մի մասն էր՝ հայտնել են ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունից, փոխանցում է 1lurer.am:

«Հայաստանում նա հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և այլ պաշտոնատար անձանց հետ։ Ադրբեջանում նա հանդիպել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնատար անձանց հետ։ Պարոն Կոլոմինան քննարկել է ՆԱՏՕ-ի համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև երկու գործընկերների ներդրումը եվրատլանտյան անվտանգության մեջ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կոլոմինան կարծիքներ է փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ։

«Նա ընդգծել է ազատ տեղաշարժի կարևորությունը և հումանիտար հարցերի լուծման անհրաժեշտությունը, ինչպես նաև բանակցությունների վերսկսման ու կարգավորման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը: Պարոն Կոլոմինան նաև ողջունել է Եվրոպական Միության դերը տարածաշրջանային կայունությանն աջակցելու գործում»,- ասված է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: