ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր

Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայ կաթոլիկ եկեղեցում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է երկուսի, հայտնում է EurAsia Daily-ն՝ թուրքական լրատվամիջոցներին հղումով։

Հրդեհի վայր են այցելել Ստամբուլի Բեյօղլու շրջանի ղեկավար Մուստաֆա Դեմիրյալին և Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիյանը։

Ստամբուլի նահանգապետարանի հաղորդագրության համաձայն՝ չորս մարդ տարհանվել է, ևս երկուսը՝ հոսպիտալացվել։

Ներկայում տեղեկություններ չկան հրդեհի պահին եկեղեցու ներսում գտնվող ևս երկու հոգու ճակատագրի մասին։

Տեղում հրշեջների և փրկարարական ջոկատի աշխատանքը շարունակվում է, փոխանցում է Tert.am-ը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: