ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահման նոր առաքելություն ուղարկելու ԵՄ-ի որոշմանը

EADaily

Ադրբեջանն ի գիտություն է ընդունել Եվրամիության Խորհրդի՝ Հայաստան ԵՄ-ի քաղաքացիական առաքելություն ուղարկելու մասին որոշումը։ NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին նշվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին նոր առաքելություն կազմակերպելու ԵՄ-ի որոշման հետ։

«Ադրբեջանի ԱԳՆ-ն նախկինի պես ամուր դիրքորոշում ունի նման գործունեության հանդեպ, ներառյալ սահմանազատման գործընթացը, որը պետք է իրականացվի բացառապես երկկողմ հիմքով, և այդ գործունեությունը ոչ մի դեպքում չպետք է օգտագործվի Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին վնաս հասցնելու նպատակով»,- նշվել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։

«Հայաստանում ԵՄ-ի առաքելության ծավալումը պետք է  ապահովվի պատշաճ կերպով՝ հաշվի առնելով Ադրբեջանի լեգիտիմ շահերը, իրականացվի այնպես, որպեսզի չխափանվի փոխադարձ վստահությունը։ Ադրբեջանական կողմը սպասում է, որ ԵՄ-ի առաքելության գործունեությունն սկսելու քննարկման գործընթացում առավելագույն զգուշություն կցուցաբերվի՝ անցյալի փորձից անհրաժեշտ դասեր քաղելու համար»,- նշվել է հայտարարությունում։

Փաստաթղթում նշվել է, որ Եվրամիության մոնիթորինգային գործունեությունը Հայաստանի տարածքում սկսվել է քաղաքացիական մոնիթորինգային առաքելության տեղակայմամբ՝ հետևելով 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի և ԵՄ Խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնագրին։ Ադրբեջանը համաձայնել է դրան՝ համարելով, որ այդ գործունեությունը կնպաստի կարգավորման գործընթացին»։

«Չնայած հստակ որոշված պարամետրերի և երկամսյա առաքելության նպատակների, որոնք համաձայնեցվել են բարձր մակարդակով, մոնիթորինգային առաքելության գործունեությունն ուղեկցվել է Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններից լուրջ շեղումներով, ԵՄ-ի որոշ անդամ երկրների կանխակալ վերաբերմունքի պատճառով։ Դա, իր հերթին, անդրադարձել է ԵՄ-ում որոշումների ընդունման հավաստիության և թափանցիկության հանդեպ ընդհանուր վստահության վրա։ Հայաստանում ԵՄ-ի մոնիթորինգային առաքելության ներկայությունը համընկել է Հայաստանի՝ երեք ուղղություններով կարգավորման գործընթացին, այդ թվում Ադրբեջանի, Հայաստանի և ԵՄ Խորհրդի ղեկավարների եռակողմ հանդիպմանը վնասելու փորձերի սաստկացմանը։ Այսպիսով, ակնկալիքները, որ ԵՄ-ի առաքելությունն ավանդ կներդնի կարգավորման ծրագրի առաջմղման գործում, չեն արդարացել։ Հաշվի առնելով Եվրամիության շահագրգռությունը՝ շարունակել իր ներկայությունը Հայաստանում երկամսյա քաղաքացիական առաքելության ավարտից հետո, Ադրբեջանը ցուցաբերել է բարի կամք ԵՄ-ի հետ խորհրդակցությունների ընթացքում, ինչպես նաև հստակ մյուս կողմին է հասցրել իր դիրքորոշումը, ակնկալիքները և մտավախությունները։ Մի շարք խորհրդակցությունների ընթացքում, որոնք իրականացրել է Ադրբեջանը ԵՄ-ի ներկայացուցիչների հետ տարբեր մակարդակներում, նշվել է այն անհրաժեշտությունը, որ Հայաստանում ԵՄ-ի մասնակցությունն առաքելության միջոցով պատրվակ չէ, որպեսզի Հայաստանը շեղվի ստանձնած պարտավորությունները կատարելուց։ ԵՄ-ի ներկայության օգտագործումն ընդդեմ երկխոսության արդեն գոյություն ունեցող մեխանիզմների՝ վտանգավոր է, և դրանից պետք է խուսափել»,- նշվել է մեկնաբանությունում։

Հիշեցնենք, որ առաքելության անհրաժեշտությունն առաջ է եկել անցած տարվա սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ագրեսիայից հետո։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: