ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցանկացել եմ աջակցել իմ ժողովրդին այդ ուղերձներով. Կարեն Խաչանով

Championat.com

Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս եկած ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հետխաղային ասուլիսում հայտարարել է, որ իրեն ոչ ոք չի արգելել գրել տեսախցիկին Արցախի մասին, փոխանցում է News.am։

Քառորդ եզրափակիչում ամերիկացի Սեբաստիան Կորդայի նկատմամբ հաղթանակից հետո հայ մարզիկը տեսախցիկի վրա գրություն չի թողել։

Նախորդ երկու հաղթանակներից հետո Խաչանովը աջակցություն էր հայտնել Արցախին։

«Ինձ արգելելու կամ պատժելու պահանջների մասին ոչինչ չեմ լսել։ Ինձ ոչ ոք դեռ չի արգելել գրել տեսախցիկի վրա։

Բացմիցս ասել եմ, որ ունեմ հայկական արմատներ և ցանկացել եմ աջակցել իմ ժողովրդին այդ ուղերձներով։

2021-ն կնոջս և որդուս հետ այցելել էի Հայաստան։ 10-12 օրում եղանք բազմաթիվ գեղեցիկ վայրերում, վանքերում։ Ավելի լավ ճանաչեցի երկիրը։ Վերջում էլ վարպետության դաս անցկացրեցի 300-400 երեխաների համար։ Զարմացած էի, թե ինչքան ուժեղ էին նրանք ցանկանում տեսնել ինձ։ Շատ հաճելի էր»,- Խաչանովի խոսը մեջբերում է ATP-ի մամուլի ծառայությունը։

Կարեն Խաչանովը 1/16 եզրափակիչում հաղթանակից հետո էր առաջին անգամ անդրադարձել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։

Քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո հայ թենիսիստը դարձյալ գրություն էր թողել տեսախցիկին․ «Շարունակե՛ք հավատալ մինչև վերջ։ Մնա՛ ուժեղ, Արցախ»։

Կիսաեզրափակիչում աշխարհի 20-րդ ռակետի մրցակիցը կլինի հույն Ստեֆանոս Ցիցիպասի և չեխ Իրժի Լեգեչկայի դիմակայության հաղթողը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: