ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատել Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու ուղղությամբ

Фото: Александр Патрин / ТАСС

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) շարունակում է աշխատել Ադրբեջանի հետ սահմանին Հայաստան ուղարկվելիք դիտորդական առաքելության ուղղությամբ։ Այս մասին հունվարի 24-ին РБК-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Նրա խոսքով, այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման խնդրանք է ներկայացրել ՀԱՊԿ-ին, Հավաքական անվտանգության խորհուրդը մշակել է «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագիծը։

«Երևանին այլ աջակցություն ցուցաբերելուց զատ» նախագիծը ենթադրում է ՀԱՊԿ ժամանակավոր դիտորդական առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման, ինչպես նաև սահմանել նման առաքելության չափը, մանդատը և տևողությունը։ Նախագիծը «գտնվում է բարձր պատրաստվածության մակարդակում, սակայն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վերջին արտահերթ նիստում հնարավոր չի եղել ընդունել այս փաստաթուղթը»։

«Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Հաստատման ընթացակարգի ավարտից հետո նախագիծը կներկայացվի կազմակերպության կանոնադրական մարմինների քննարկմանը»,- ասել է Զայնետդինովը՝ նշելով, որ ժամկետների վերաբերյալ նշելը վաղաժամ է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: