ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարո Փայլանը Էրդողանին կոչ է արել բացել սահմանային դարպասները Հայաստանի և Թուրքիայի միջև

«Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության թուրք պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին կոչ է արել բացել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանային դարպասները, որպեսզի թույլատրվի առևտուրը, որը օգուտ կբերի թուրքերին, հայերին, քրդերին և ադրբեջանցիներին, գրում է Gerceknew-ը։

Փայլանն այցելել է Կարսի նահանգի Աքյակա սահմանային դարպասներ և ասել, որ դրանց բացումն օգուտ կբերի ոչ միայն թուրքերին ու հայերին, այլև քրդերին ու ադրբեջանցիներին։

«Ադրբեջանցիները, հայերը, թուրքերը և քրդերը բոլորն էլ պատկանում են այս տարածաշրջանին, և, ցավոք, նրանք հեռացել են միմյանցից այն տրավմաների պատճառով, որ մենք ապրել ենք հարյուրամյակի ընթացքում: Հիմա ժամանակն է, որ նրանք գրկեն միմյանց»,- ասել է նա, փոխանցում է News.am։

«Ի՞նչն է խանգարում բացել այդ սահմանը»,- հարցրել է Փայլանը` հավելելով, որ սահմանը փակելուց կպարտվեն բոլորը, այդ թվում` տարածաշրջանում ապրող թուրքերը:

Բացվելու դեպքում նա առաջարկել է դարպասներն անվանել հանգուցյալ հայ լրագրող Հրանտ Դինքի անունով, որը 16 տարի առաջ Ստամբուլում սպանվել էր ծայրահեղ ազգայնականի կողմից, քանի որ Դինքը նրանցից էր, ովքեր ամենաշատն են քարոզում սահմանի բացման համար։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: