ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ-ն զեկույց է հրապարակել՝ Ադրբեջանին կոչ անելով բացել Լաչինի միջանցքը, ազատ արձակել հայ գերիներին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ընդունվել է ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի զեկույցը։ Փաստաթուղթն անդրադառնում է 2022-ի հունվարից դեկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում անդամ երկրներում տեղի ունեցած զարգացումներին, փոխանցում է 1lurer.am։

Զեկույցում ներկայացված են նաև այդ ժամանակահատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած ռազմական գործողությունները, ինչպես նաև երկու երկրի ղեկավարների միջև հանդիպումները Եվրամիության և այլ դերակատարների միջնորդությամբ:

Փաստաթղթում Հայաստանի վերաբերյալ մասնավորապես նշված է․

«Վեհաժողովը ողջունում է Հայաստանի ժողովրդավարական զարգացման զգալի առաջընթացը և իշխանություններին կոչ է անում ավարտին հասցնել ընտրական դաշտի բարեփոխումը, շարունակել դատական համակարգի բարեփոխումները և ամրապնդել մամուլի ազատությունը։ Վեհաժողովը ուշադրությամբ կշարունակի հետևել Հայաստանում ինստիտուտների լիազորությունների հավասարակշռման և ժողովրդավարական մշակույթի հաստատման հետ կապված զարգացումներին»։

Զեկույցում անդրադարձ կա նաև Ադրբեջանին։ Նշվում է, որ այդ երկրում երկրում իրավիճակը չի փոխվել։ Մասնավորապես ամրագրված է․

«Վեհաժողովը ողջունում է Ադրբեջանի իշխանությունների՝ քաղաքական երկխոսության հավատարմությունը, սակայն ցավում է, որ ընդհանուր առմամբ Ադրբեջանում իրավիճակը չի բարելավվել, և օրենքի գերակայության, բազմակարծական ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված մի շարք մտահոգություններ պահպանվում են։ Դրանք վերաբերում են նաև դատական համակարգի անկախությանը, ԶԼՄ-ների և խոսքի ազատությանը, միավորումների ազատության և քաղաքական ազատությանը, ինչպես նաև իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից խոշտանգումների և դաժան վերաբերմունքի ու կալանքի ինստիտուտի հետ կապված ոչ բավարար պայմանների վերաբերյալ խնդիրներին»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: